Tuesday, June 7, 2011

Nabucco-ն կարող է ճանաչվել «կոմերցիոն առումով» ոչ կենսունա՞կ

News.am. 6-6-2011- Nabucco գազատարի նախագիծը, որով նախատեսված է «երկնագույն վառելիքը» Կասպյան տարածաշրջանից տեղափոխել ԵՄ երկրներ, առավել շահութաբեր է քաղաքական եւ ռազմավարական տեսանկյունից: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:
Նրա խոսքով, հիմնական հարցն այն է, թե կլինի՞ արդյոք մինչեւ 2017թ. բավարար գազ: Եթե որոշվի, որ Nabucco-ն կենսունակ նախագիծ չէ, կքննարկվեն այլ տաբերակներ` փոքր խողովակներ, որոնք արդյունքում կարող են ընդլայնվել գազի նոր ծավալների աճին զուգընթաց: «ԱՄՆ-ը աջակցում է «Հարավային միջանցքի» շրջանակներում» գործող բոլոր նախագծերին»,-ասել է նա:

Nabucco-ի շինարարության մեկնարկը նախատեսված է 2013թ., իսկ առաջին առաքումները 2017թ.: Nabucco-ն նախատեսում է բնական գազի տարանցում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի տարածքով` շրջանցելով Ռուսաստանը:

No comments: