Tert.am. 6-6-2011- Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ–ի ռազմաօդային բազան ոչ թե փակվելու է, այլ վերածվելու է ցամաքային ռազմակայանի։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ։
«Երկար ժամանակ շարունակվում էին քննարկումներն Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ–ի ռազմակայանի հետագա ճակատագրի առնչությամբ։ Ի վերջո Դաշինքը որոշում կայացրեց ռազմաօդային կայանը վերածել ցամաքային ռազմաբազայի։ Այս կերպ ՆԱՏՕ–ն, ով հրաժարվել է Հունաստանում տեղակայված ռազմաբազայից, Իզմիրը դարձնում է տարածաշրջանում իր ամենակարևոր կենտրոնակայանը»,– գրում է «Միլլիյեթը»՝ ավելացնելով, որ թեմայի առնչությամբ վերջնական որոշումը կկայացվի հունիսի 8-9-ը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ–ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

No comments:
Post a Comment