![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhDq59ZQL2SKZyZkbJ9J0cXWzkc92NhVByXEHOwYDlJdVhdYlc0h80No5umklFrJylG34In5Tx8xwh6Yt2bvB8L4VEYjDx-IWkBHTU0SLSGfzJvmHxgV0FqrXnlMtA1QV9TzrxMPB_A5c78/s1600/Kongres+logo%252CWeb.jpg)
ՀԱԿ առաջնորդի մամլո խոսնակը փոխանցեց իրենց պատմությունը` նշելով, որ այդ օրը կարմիրբերետավոր ոստիկանները խուզարկելիս են եղել մի մարդու և ՀԱԿ երիտասրադներից Արտակ Կարապետյանը իր ընկերներին առաջարկել է միջամտել ոստիկանների գործողություններին: «Խոսակցությունն ընթացել է շատ բարեկիրթ, սակայն երբ մոտեցել է Տիգրան Առաքելյանը և բարևել, ոստիկաններից մեկն ասել է. «Արա, ես սրան ճանաչում եմ, սա լևոնական է»», -փոխանցեց Մուսինյանը` նշելով, որ դրանից հետո է առաջացել միջադեպը:
Մուսինյանի պատմելով, երիտասարդների նկատմամբ բռնություն է կիրառվել, որը շարունակվել է նաև ոստիկանական մեքենայում ու ոստիկանությունում: «Մեքենայում ոստիկաններից Տիգրան Ավետիսյանը երկու ձեռքով փորձել է խեղդել շղթայված Տիգրան Առաքելյանին։ Վարորդ ոստիկանը կանգնեցրել է մեքենան և փորձել հանդարտեցնել։ Րոպեներ անց, սակայն, այդ ամենը կրկնվել է, և Առաքելյանը, ձեռքերը հետևում կապած, սկսել է դիմադրել գլխով, որի հետևանքով էլ եղել է ոստիկանապետի նշած գլխի հարվածը ոստիկանի քթին», -պատմեց Մուսինյանը:
Նա նաև խոսեց ոստիկանական բաժանմունքում փաստաբաններ Վահե Հովսեփյանի ու Ստեփան Ոսկանյանի մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելու մասին և հավելեց. «Նման բան տեղի չէր ունեցել նույնիսկ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ»:
Այսքանով հանդերձ, ըստ Մուսինյանի, այս միջադեպը «մեծ խոչընդոտ» է Կոնգրես-Կոալիցիա երկխոսության համար, հետևաբար այն վերացնելու համար Կոնգրեսի ներկայացուցիչը ժամանակ տվեց իշխանություններին: «Կախված նրանից, թե ինչպիսին կլինի տղաների կարգավիճակը մինչև վաղը, պարզ կլինի` շարունակվելո՞ւ է երկխոսությունը, թե՞ ոչ: Վաղը մինչև ժամը 10-ը ժամանակ կա և առավոտյան պարզ կլինեն Կոնգրեսի գործողությունները և մենք որոշում կկայացնենք»: Նրա խոսքով, երիտասարդների նկատմամբ «խափանման միջոցը փոխելը իշխանության համար խնդիր չէ»:
No comments:
Post a Comment