«Tert.am», 15.08.2011: ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը գերմանական Der Spiegel թերթին տված հարցազրույցում ասել է, որ Խորհրդային Միությունը հնարավոր էր փրկել նույնիսկ 1991–ի պուտչից հետո։
Գորբաչովն ասել է, որ այդ դեպքերից 2 ամիս առաջ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը իրեն զգուշացրել է հավանական հեղաշրջման մասին։ «Կարծում էի՝ պետք է կատարյալ ապուշ լինել՝ նման պահի վա–բանկ գնալու համար, քանի որ իրենք ևս կկործանվեն։ Ցավոք, դա ճշմարտություն էր. նրանք ապուշներ էին, իսկ մենք՝ կիսաապուշներ, այդ թվում և ես։ Այդ տարիների ընթացքում հոգնել էի, հյուծվել, սակայն պետք է չգնայի արձակուրդ։ Դա իմ սխալն էր»,– շեշտել է Գորբաչովը։
Նա գտնում է, որ ամենամեծ խնդիրը՝ Միությունում բարեփոխումները ուշ սկսելն էր։

No comments:
Post a Comment