Monday, September 19, 2011

Իրանում բացահայտվել է ամենաաղմկահարույց բանկային խարդախությունը

Իրանում բացահայտվել է երկրի պատմության մեջ ամենաաղմկահարույց բանկային խարդախությունը: 19 մարդ ձերբակալվել է 28 տրիլիոն ռիալ (2.6 միլիարդ դոլար) գումարի չափով խարդախություն կատարելու կասկածանքով:
Իշխանությունների տվյալներով, խաբեբաներն օգտագործել են կեղծ փաստաթղթեր Իրանի առաջատար բանկերից մեկում վարկ ստանալու եւ ակտիվների ձեռքբերման նպատակով: Մասնավորապես, չարագործները ծրագրել էին գնել մի քանի խոշոր պետական ընկերություններ:
Ընդհանուր առմամբ, հանցագործ խմբավորման գործունեության ամբողջ ընթացքում տուժել են իրանական մոտ յոթ բանկեր:

No comments: