Monday, September 19, 2011

Ահմադինեժադ. Իրանը պետք է ակտիվ դերակատարություն ունենա ՄԱԿ-ում գլոբալ որոշումների կայացման գործում

PanARMENIAN.Net - 19 սեպտեմբերի 2011 - Իրանը պետք է ակտիվ դերակատարություն ունենա ՄԱԿ-ում գլոբալ որոշումների կայացման մեջ: Այդ մասին ՄԱԿ-ի ԳՎ 66-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելուց առաջ տված մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հայտնում է IRNA գործակալությունը: Ըստ նրա, ԱՄՆ մեկնելու նրա նպատակն է մասնակցել գլոբալ կառավարման անհրաժեշտ բարեփոխումների քննարկմանը:
«Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված մի շարք պետությունների ղեկավարների, ԱՄՆ կառավարության ղեկավարության ներկայացուցիչների ու ամերիկաբնակ պարսիկների հետ, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում այդ երկրում»,-ասել է Ահմադինեժադը:
Նյոր Յորքից Ահմադինեժադը կմկենի Վենեսուելա՝ Իրանի ու այդ երկրի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու նպատակով: Այնուհետև Ահմադինեժադը կայցելի Սուդան ու Մավրիտանիա:

No comments: