
Ըստ թուրքական «Սըջաք Գյունդյամ» թերթի` անօդաչու սարքը պատկանել է ոչ թե Ադրբեջանին, այլ Իսրայելին: Թերթը հայտնել է. «Անօդաչու սարքն օդ է բարձրացել հենց Հայաստանի կամ Արցախի շրջակայքում գտնվող «օկուպացված» ադրբեջանական հողերից: Անօդաչու ինքնաթիռը հետախուզական աշխատանքներ է իրականացրել Իրանում: Այսպիսով այդ տարածքները հայերի համար դարձել են գաղտնի ռազմական գործողություններ իրականացնելու տարածքներ»:
Հրապարակման համաձայն` Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը, որոնք ցուցադրվել են բոլորին հայտնի գերուռճացված զինվորական շքերթի ժամանակ, իրենց վրա պատկերել են այդ երկրի դրոշը, իսկ խփված ինքնաթիռի վրա նման նշան չի եղել:
Բայցի այդ, թուրքական թերթի անձնակազմն «ուշադիր զննել է» վթարված օդանավի լուսանկարներն ու եզրակացրել, որ այն ոչ թե խփվել է, այլ ուղղակի վայր ընկել:
No comments:
Post a Comment