Tert.am. 19-9-2011- Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Ազգային ժողովում հրավիրել է ընդունելություն, որին մասնակցել են ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավորները:
Ընդունելության ժամանակ իր շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն ասել է.
«Ձե՛րդ Սրբություն, Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Ձե՛րդ Սրբություն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս այս հիասքանչ տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ: Այսօր հավաքվել ենք նշելու ամենանվիրական ձեռքբերման, մեր անկախ հայրենիքի ծննդյան տարեդարձը: Ինչպես ցանկացած տարեդարձ, այս դեպքում էլ մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք հիշում բոլոր բերկրալի պահերը, վերապատմում քաղցր հուշերը, հպարտությամբ նշում ձեռքբերումները: Այսինքն ճիշտ այնպես, ինչպես 20-ամյա պատանու հոբելյանի օրն իրենց կպահեին բոլոր բարի կամեցողները, հարազատներն ու ծնողները: Այս օրերին հաճույքով հիշում ենք հոբելյարի առաջին քայլերը, ի լուր աշխարհի արտասանած առաջին խոսքերը, հաղթահարած առաջին բարձունքներն ու ամենամեծ հաջողությունները: Դա, անշուշտ, բնական է, և ոչ այլ ինչ է, քան բոլորիս անսահման սիրո ուղղակի արտահայտությունը: Եթե հիշում եք, ճիշտ այդպես է պահել իրեն մեզնից յուրաքանչյուրը սեփական զավակների 20-ամյակները նշելիս:
Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ տարեդարձը նաև կորուստների ու սխալների մասին է կրկին հիշեցնում` մե՛ր կորուստների ու մե՛ր սխալների մասին: Այո՛, ունեցանք նահատակներ, ովքեր իրենց անձնազոհ սխրանքով նորանկախ երկրի համար ապրելու ճամփա հարթեցին: Մենք մեր մոմերն ենք վառում նրանց պայծառ հիշատակին, իսկ նրանց հերոսության շնորհիվ այս օրերին նաև բազում տոնական տորթերի վրա հազարավոր տոնական մոմեր կվառվեն: Դրանք կլինեն կյանքի մոմեր, ու հենց դրա համար էր մի ողջ ժողովուրդ մահվան դեմ ելել:
Ունեցանք նաև կորուստներ ու սխալներ, որոնք մեր չիմացության կամ անկազմակերպվածության արդյունք էին: Այդ սխալների համար առնվազն հարկ է ներողություն հայցել: Անշուշտ, քսանամյա պատանուն այդ ներողությունն ամենևին էլ պետք չէ, այն հենց մեզ է պետք. մեզ, որ առանձին դեպքերում չկարողացանք պահպանել մեր ընկերների կյանքը, որ դեռ չենք կարողացել ապահովել բոլոր ընտանիքների բարեկեցիկ ու արժանավայել կենցաղը, որ երբեմն անգամ չենք վարանել բառի բուն իմաստով իրար դեմ ելնել, որ ծննդյան տոնակատարության պահին անգամ տոնական սեղանի շուրջ ունենք դատարկ աթոռներ: Տա՛ Աստված, որ մե՛նք կարողանանք ներել մեզ` ժամանակին հասկանալով ու ուղղելով մեր բոլոր սխալները:
Հարգելի՛ գործընկերներ,
Անկախության ողջ ընթացքում մեր խորհրդարանն իր ուրույն դերն ու նշանակությունն է ունեցել պետության կայացման ու զարգացման գործում: Ցավոք, մեր պատգամավորներից ոմանք հեռացան կյանքից` մնալով բոլորիս հուշերում: Այսօր մեր շնորհավորանքն ու երախտագիտությունը պետք է ուղղենք նրանց ընտանիքներին: Հավերժ հիշատակ նրանց, և թող սերունդները մշտական հպարտությամբ հիշեն նրանց վաստակը:
Անկախ Հայաստանի բոլոր պատգամավորներին, ովքեր իրենց նպաստն են բերել մեր երկրի կայացման, զարգացման, հզորացման սուրբ գործին, ուզում եմ ասել շնորհակալություն: Ունեցել ենք և ունենք քաղաքական տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ, բանավիճել ենք, եկել ենք ընդհանուր համաձայնության կամ մնացել յուրաքանչյուրս մեր կարծիքին, հասկացել ենք իրար, երբեմն` ոչ: Էականն այն է, որ բոլորիս պետք է միավորեր և պետք է միավորի հզոր Հայաստանի պատկերացումը, մեր զավակների համար մեր երազած պետությունը իրական դարձնելու մղումը, և համոզված եմ, այս հարցում եղել ենք, կանք ու պիտի լինենք միասնական` անկախ դրան տանող ճանապարհների տարբեր ընկալումներից ու պատկերացումներից:
Բոլորդ էլ տարբեր տարիների զբաղված եք եղել օրինաստեղծ աշխատանքով: Ո՞վ կարող է ավելի լավ, քան դուք, պատկերացնել, որ պետության և նրա օրենսդրության հանդեպ հարգանքով ներշնչված, մեր քաղաքացիների անվտանգ, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի ապահովմանն ուղղված ցանկացած քայլ, ջանք, գործողություն, մոտեցում կամ տեսակետ արժանի է հարգանքի: Եվ պետք է հստակ բարձրաձայնենք, որքան էլ տարբեր լինեն նշված մոտեցումները` դրանք մեր հարստությունն են:
Վստահ եմ` մեր ուժն ու եռանդը պետք է ծառայեցնենք անկախության սերնդին կայացած քաղաքական մշակույթ կտակելու գործին: Քաղաքական մշակույթ, որը կբացառի հանրության տարանջատումը յուրայինների և օտարների, որը ենթադրում է առողջ բանավեճ` հանուն պետության և քաղաքացու ավելի լավ ներկայի և շատ ավելի լավ ապագայի։
Կարծում եմ, որ մեր ողջ հասարակությունը, և մանավանդ այստեղ ներկա գտնվող պատգամավորները, ունեն առաքելություն` ձևավորել քաղաքական պայքարի և գործունեության նոր ավանդույթներ, այնպիսիք, որոնք հետագա տարիների և տասնամյակների համար կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն հնարավոր ցնցումներն ու անկայունությունը մեր երկրում: Աստիճանական, բայց հաստատուն առաջընթացը, վստահ եմ, մեր պարագայում այլընտրանք չունի: Համաձայնեք, որ այստեղ յուրաքանչյուրիցս շատ բան է կախված:
Հավատում եմ, որ մեր հասարակությունը բավականաչափ հասուն է դրա համար: Առավել ևս, որ այդ հասունացման ճանապարհին մենք ունեցել ենք ոչ միայն նշանակալի ձեռքբերումներ, այլև ունենք դառը փորձ:
Մեր 20-ամյա պետության համար գալիս են և մասամբ արդեն եկել են այնպիսի ժամանակներ, երբ մեր սխալները կարող են շատ թանկ արժենալ, բայց կա և հակառակը: Դրանք ժամանակներ են, երբ մեր ճիշտ կեցվածքն ու վարքը կարող են սպասվածից անհամեմատ ավելի մեծ դրական արդյունքներ արձանագրել: Արդյունքներ, որոնց արժանի են և որոնց սպասում են մեր երկիրն ու ժողովուրդը:
Այս լավատեսությամբ ու հավատով մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և ասում.
Կեցցե՛Հայաստանի Հանրապետությունը»:

No comments:
Post a Comment