Tuesday, September 20, 2011

Գյումրին շարունակում է դատարկվել

Top-news. 19-9-2011- Գյումրիում անցկացված վերջին անկախ հարցումները վկայում են, որ հանրապետության երկրորդ քաղաքից արտագաղթը կտրուկ աճել է հատկապես վերջին չորս ամիսների ընթացքում: Ընդ որում, գյումրեցիների մի զգալի հատվածը հեռանալով իրենց ծննդավայրից մեկնում են ոչ թե Ռուսաստան կամ մեկ այլ երկիր, այլ մշտական բնակություն են հաստատում Երեւանում: «Գյումրիում այնքան քիչ մարդ է մնացել, որ առեւտուր էլ նորմալ չի լինում»,- նշում են Գյումրիում առեւտրի կետեր կամ խանութ ունեցողները: Իսկ հարցման մասնակիցներից մեկն էլ ասել է, թե անիմաստ է ապրել մի քաղաքում, որի քաղաքապետն այն մակարդակի է, որ եղբոր գերեզմանին շատրվան է կառուցել:

No comments: