Wednesday, October 12, 2011

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնում է Ադրբեջան

Tert.am. 12-10-2011- Հոկտեմբերի 12-ին Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։ Այս մասին տեղեկացնում է 1news.az–ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ։
Բաքու կատարելիք այցի շրջանակում Իսմեթ Յըլմազը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։

No comments: