Thursday, October 13, 2011

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպում անցկացնելու առաջարկը քննարկվել է Մայր Աթոռում

News.am. 13-10-2011- Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպում անցկացնելու առաջարկը ներկայացվել է Ավստրիայի ԱԳՆ-ի կողմից, եւ այդ առաջարկը քննարկվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար, տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջարկի շրջանակներում սեպտմբերի 19-ին կայացել է մեկ կոնֆերանս Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: «Կրոնական համայնքների եւ քաղաքացիական հասարակությունների դերն ու պատասխանատվությունը Հարավային Կովկասում խնդիրների կոնֆլիկտների լուծման գործում» խորագրով կոնֆերանսին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:
Միջոցառման կազմակերպիչն էր Ավստրիայի Կառավարության Եվրոպական եւ Միջազգային գործերի նախարարությունը:
Ավելի վաղ, NEWS.am-ը տեղեկացրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպինդելեգերը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ մասին Ավստրիայի նախագահի տիկնոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Ավստրիայում հանդիպում կազմակերպելու նախաձեռնության այլ մանրամասներ չեն հաղորդվում:

No comments: