Thursday, October 13, 2011

Կահիրեում ղպտիների սպանդը կազմակերպել են սիոնիստները. Ահմադինեժադ

Tert.am. 12-10-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Կահիրեում ղպտիների սպանդը կազմակերպել են սիոնիստները։ «Այսօր Արևմուտքը կարծես փորձում է կանխել արաբական երկրների գունավոր հեղափոխությունները, մասնավորապես Եգիպտոսում: Սակայն նրանց ձեռնարկած միջոցների հիմնական նպատակը կայունության խաթարումն է` դավադիր չարագործությունների միջոցով: Վաշինգտոնը և սիոնիստները արհեստական ապակայունություն են ստեղծում՝ փորձելով «պայթեցնել» Եգիպտոսը»,- ասել է նա։
Իրանի նախագահի հետ համամիտ է նաև Եգիպտոսի վարչապետը` Էսսամ Շարաֆը, ով նույնպես հայտարարել է, թե Կահիրեի դեպքերը` «կեղտոտ դավադրության արգասիք են»: Ի տարբերություն Ահմադինեժադի, Շարաֆը չի մանրամասնել, թե ովքեր են դավադիրները: Այս մասին հայտնում է MIGnews-ը:

No comments: