Thursday, October 13, 2011

Ադրբեջանը շարունակում է սպառազինության մրցավազքը

News.am. 12-10-2011- Ադրբեջանում 2012 թվականին երկրի զինված ուժերի կարիքների եւ անվտանգության միջոցառումների համար կհատկացվի 1 մլրդ 381 մլն 347 հազար մանաթ (շուրջ 1,77 մլրդ դոլար):
Ինչպես հաղորդում է APA-ն, պաշտպանության եւ անվտանգության համար հատկացվող միջոցների ծավալը 2011 թվականի համեմատ աճել է 1,2 տոկոսով:
2012 թվականի պետբյուջեն ներկայացնելիս, հաղորդվել է, որ պաշտպանության եւ անվտանգության ծախսերը կազմում են պետբյուջեի ընդհանուր ծախսերի 14,8 տոկոսը: Դա իր հերթին, 1,9 տոկոսով ավելի է, 2011 թվականի պետբյուջեի ծախսերի համեմատ:
Դրանից զատ, պետական կապիտալ ներդրումների մեջ եւս նախատեսված են ներդրումային ծախսեր պաշտպանության եւ անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ դատական եւ իրավապահ համակարգերում:

No comments: