Thursday, October 13, 2011

Թուրքիայի եւ Իրանի միջեւ լարվածությունն աճում է

News.am. 13-10-2011- Թուրքիայում ՆԱՏՕ-ի վաղ կանխազգուշացման ռադարի տեղակայման որոշման հետ կապված Թուրքիայի եւ Իրանի միջեւ խոսքակռիվը կարող է երկու հարեւանների միեջեւ հասունացող նոր ճգնաժամի պատճառ լինել, եւ խաղի մեջ Իրանի կողմից Թուրքիայի դեմ որպես հաղթաթուղթ կարող է օգտագործվել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, գրում է Today’s Zaman-ը:
Ստամբուլի Կյուլտուր համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Հասան Կյոնին հայտարարել է, որ Իրանը ՔԱԿ-ին կարող է որպես լծակ օգտագործել Թուրքիայի դեմ կարճաժամկետ հեռանկարում: «Չեմ հավատում, որ նրանք երկարաժամկետ գործողությունների կգնան ահաբեկչության բումերանգի էֆեկտի պատճառով, որը կարող է ապագայում Իրանին պատասխան հարված հասցնել»:
Վերջին շաբաթների ընթացքում սպառնալից հայտարություններ էին հնչում իրանական քաղաքական եւ ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Բոլորը Թուրքիային մեղադրում են իր տարածքում ՆԱՏՕ-ի ռադարի տեղակայման համար:
Վերջին զգուշացումը հնչել էր երկուշաբթի, երբ Իրանի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի ղեկավարի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազաերին զգուշացնելով Թուրքիային «բացասկան հետեւանքերի» մասին, կոչ էր արել վերանայել իր որոշումը:
Նա նաեւ ընդգծել էր, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի իսրայելական ռեժիմին ցուցաբերած տոտալ աջակցության համար` մինչ ԱՄՆ օժանդակությամբ իր տարածքում հակահրթիռային վահան տեղակայելը:

No comments: