Thursday, October 13, 2011

«Ժողովուրդ». Արցախի ՊԲ հրամանատարը բանակի փողերն ուղղում է իր բիզնեսին

Թերթի տեղեկություններով, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ով երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրություն ունի ԼՂՀ–ում, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենալով հայաստանցի գործարարների և պաշտոնական որոշ շրջանակների հետ, նրանցից գումարներ է խնդրում՝ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերն ամրացնելու պատճառաբանությամբ։ Բայց իրականում, ըստ լուրերի, նա ստացված գումարներն ուղղում է սեփական արտադրության զարգացմանը, քանի որ ամրացումն իրականացվում է ՊԲ հրամանատարի բիզնեսին զարկ տալու գնով։ Թերթի այն հարցին, թե Մովսես Հակոբյանը նման արտադրություն ունի՞, ԼՂՀ պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն ասել է. «Կարծում եմ, սխալ հասցեով եք զանգահարում, որովհետև նման խնդիրների ես տեղյակ չեմ և չեմ զբաղվում»։

No comments: