Thursday, October 13, 2011

Թուրք նախարար. Թուրքիան միշտ ռազմական օժանդակություն կցուցաբերի Ադրբեջանին

Diplomat.am. 13-10-2011- Թուրքիան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել, օգնել կադրերի պատրաստման գործում և տրամադրել այլ տեսակի օգնություն:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմետ Իյլմազը:
«Երկու երկրների հարաբերություններում որևէ քաղաքական տարաձայնություն չկա: Բոլոր միջազգային կազմակերպություններում և կառույցներում մեզ ընկալում են որպես նույն ազգությամբ երկու պետություն» ,-նշել է նախարարը:
Նախարարը հիշեցրել է, որ երկու պետությունների միջև ստորագրած ստրատեգիական համագործակցության համաձայնությունների շրջանակում Թուրքիան կշարունակի իր ռազմական օժանդակությունը Ադրբեջանին, կօգնի կադրերի պատրաստման , ինչպես նաև տարատեսակ այլ խնդիրների հարցում:

No comments: