Thursday, October 13, 2011

Ֆրանսիան՝ Հայաստանի պատրոնաժ

«Լրագիր» 13-10-2011- Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, խոսելով արտաքին քաղաքական զարգացումների շուրջ, նշել է, որ երկու կարեւոր հանգամանք կա՝ Արաբական Արեւելքում հեղափոխություններն ու ՆԱՏՕ-ի ամրապնդումը եւ Վլադիմիր Պուտինի առաջադրումը եւ նրա Եվրասիական միության ծրագիրը:
Արամ Կարապետյանի խոսքով, լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հարավային Կովկաս ցույց տվեց, որ Հայաստանի համար ընտրվել է լավագույն ձեւը պատրոնաժի՝ դա Ֆրանսիան է: Դա հետագայում կհանգեցնի Եվրամիության ու ՆԱՏՕ-ին ինտեգրումը: Վրաստանը, ինչպես պարզ է, ԱՄՆ-ն է պատրոնը, իսկ Ադրբեջանն ուղղվում է դեպի Թուրքիա ու իսլամական աշխարհ:
Արամ Կարապետյանը դրական է համարում Եվրասիական միության ստեղծումը: Ըստ նրա, դա Հայաստանին մեծ օգուտ կտա, իրավիճակի լավացման կհանգեցնի: Կարապետյանը հուսով է, որ դա չի վերածվի Ռուսաստան-Բելառուս միության նման մի բանի:

No comments: