Tuesday, October 25, 2011

WikiLeaks-ը դադարեցնում է գաղտնի նյութերի հրապարակումը

News.am. 24-10-2011- WikiLeaks սկանդալային կայքը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի հեռագրերի հրապարակումը դադարեցնելու մտադրության մասին:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Agence France-Presse-ը, նման որոշման պատճառ են դարձել ֆինանսական բարդությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, WikiLeaks-ը մոտ 400 հազար փաստաթուղթ էր հրապարակել Իրաքում ամերիկյան գործողության վերաբերյալ: Դրանից հետո ցանցում հայտնվեցին նաեւ Պետքարտուղարության տասնյակ հազարավոր փաստաթղթեր, որոնք բացահայտում էին ամերիկյան դիվանագիտության գաղտնիքները:

No comments: