Wednesday, November 9, 2011

Կ. Ավագյան. Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր են

Panorama.am. 9-11-2011- «Իրանը տարածաշրջանում մեր կարևոր գործընկերներից է, ում հետ Հայաստանի համագործակցությունը մեծ պատմություն ունի: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ արևելքում մեր հարևանությամբ, մեղմ ասած, ոչ խաղաղ նկրտումներով հանդես եկող Ադրբեջանն է, մյուս կողմից՝ մեր սահմանը անօրինական կերպով շրջափակած Թուրքիան, ապա այս համատեքստում առավել ընդգծված է դառնում Վրաստանի ու Իրանի հետ համագործակցությունը»,- անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին և Իրանի նախագահի Հայաստան սպասվող այցին, Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:
Պատգամավորը շեշտեց, որ Իրանը Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, ում հետ համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի:
«Իրանի հետ համագործակցությունը կարևոր է նաև այն առումով, որ կան մեծ թվով խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց իրականացումը կամ ընթացքի մեջ է կամ պետք է իրականացվի մոտակա տարիների ընթացքում»,- նշեց պատգամավորը:

No comments: