
«Ուզում եմ ասել` այս կարգի համագործակցություն եղել է, կարծում եմ` կշարունակվի միշտ, բայց դաշինքի հարցերը շատ ավելի լուրջ են»,- մեկնաբանեց խմբակցության ղեկավարը`ընդգծելով, որ չեն համագործակցի ՀՅԴ հետ, եթե նրանք դառնան կոալիցիայի մաս: Չնայած այն բանին, որ բանախոսը չի բացառում համագործակցությունը նաև կոալիցիայի կուսակցությունների հետ`այն դեպքում, եթե առաջարկ լինի ապահովել ազատ և արդար ընտրություններ: « Այս դեպքում նույնիսկ Հանրապետականի հետ պատրաստ ենք համագործակցել»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Անդրադառնալով ԱԺ նախագահի «Ժառանգության» նախընտրած թեկնածուին`կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ ընդունելի թեկնածուն բոլորը հանրապետականներն են: « Ես կարող եմ նշել բազմաթիվ անձանց, ում հետ կարող ենք համագործակցել, սակայն մեր կարծիքից ոչինչ չի փոխվելու»,- նշեց քաղաքական գործիչը`մեկ անգամ ևս մեկնաբանելով, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն արվեց, որպեսզի ԱԺ-ն չհակակշռի կառավարության գործունեությանը:
«Կառավարությունը շատ հաճախ ճնշումներ էր գործադրում ԱԺ-ի վրա, ինչի արդյունքում մեծ լարվածություններ էին առաջանում: Նման բաները երևի թե չեն ներվում»,- ամփոփեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
No comments:
Post a Comment