Thursday, November 24, 2011

Սիլվի Վարդանն առաջին անգամ ասել է, որ հայ է

Tert.am. 24-11-2011- Ֆրանսիական շոու բիզնեսի աստղ, փոփ երգչուհի Սիլվի Վարդանն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ ինքը հայ է։ Ինչպես հաղորդում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը, Սելվին նման հայտարարությամբ հանդես է եկել հեռուստատեսությամբ՝ կիրակնօրյա հեռուստաշոուներից մեկի ժամանակ։
Հեռուստահաղորդավարի հարցին ի պատասխան երգչուհին ասել է «Այո, ես հայ եմ, հորս կողմից»։
Երգչուհին պատմել է, որ իր հայրը՝ Գեորգիս Վարդանը, ժամանակին աշխատել է Սոֆիայում՝ Ֆրանսիայի դեպանատանը՝ որպես մամուլի քարտուղար։
Սիլվին ծնվել է Բուլղարիայում՝ 1944թ.։ Նրա մայրը բուլղարուհի է։ Սիլվին իր ծնողների հետ Փարիզ է տեղափոխվել 1952թ.։
Ֆրանսիական շոու բիզնեսում իր առաջին քայլերը Սիլվին արել է 16 տարեկան հասակում և բավական շուտ ճանաչում ձեռք բերել. նա հատկապես հայտնի է դարձել Շառլ Ազնավուրի՝ La plus belle pour aller danser (Պարի դուրս եկող ամենագեղեցիկ աղջիկը) երգով։
Սիլվին առաջին անգամ ամուսնացել է հայտնի ռոքեր Ջոնի Հոլիդեյի, ապա ամերիկացի ռեժիսոր Թոնի Սքոթի հետ։
Նոյեմբերի 23–ին երգչուհին Փարիզում իր կարիերայի 50–ամյա տարեդարձի կապակցությամբ Բուլղարիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ է տվել։

No comments: