Monday, November 28, 2011

Թուրքիայում քրդերը շուքով նշել են PKK-ի ստեղծման տարեդարձը

News.am. 28-11-2011- Թուրքիայի տարբեր վայրերում նոյեմբերի 27-ին քրդերը տարբեր միջոցառումներով նշել են PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ստեղծման 33-րդ տարեդարձը:
Firat գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի մի շարք բնակավայրերում, այդ թվում` Ստամբուլում, Դիարբեքիրում, Նուսայբինում, Մերսինում, Ջիզրեյում եւ Բայազետում քրդերը միջոցառումներով, ջահերով երթերով եւ հրավառություններով են նշել PKK-ի ստեղծման 33-րդ տարեդարձը:
Նշվում է, որ միջոցառումների ժամանակ հնչել են PKK-ի եւ Աբդուլլահ Օջալանի օգտին կարգախոսներ:
Նշենք, որ 1978-ի նոյեմբերի 27-ը համարվում է PKK-ի ստեղծման օրը: PKK-ի հիմնադիրն ու առաջնորդը` Աբդուլլահ Օջալանը մի շարք սպանություններ կազմակերպելու մեղադրանքով ցմահ դատապարտված է Թուրքիայի Իմրալը կղզում: PKK-ն Թուրքիայում, Եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական կառույց:

No comments: