Tert.am. 7-12-2011-Երևանի "Բանանցի" և "Միկայի" նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը պայմանագիր է կնքել Իրանի բարձրագույն խմբում ելույթ ունեցող "Պերսեպոլիս" թիմի հետ: "Միկա" ակումբի մամուլի քարտուղարությունից ArmSport.am-ին հայտնեցին, որ Մելքոնյանը "Պերսեպոլիսի" հետ կես տարվա պայմանագիր է կնքել և հայկական թիմն արդեն ուղարկում է նրա տրանսֆերը:Հիշեցնենք, որ Սամվել Մելքոնյանը 2011թ. մրցաշրջանի սկզբում անսպասելիորեն հեռացավ "Բանանցից", իսկ ամռանը տեղափոխվեց "Միկա", որի հետ նրա պայմանագիրն ավարտվել է դեկտեմբերի 1-ին:
27-ամյա ֆուտբոլիստը, ով 29 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում, ժամանակին հանդես է եկել նաև Դոնեցկի "Մետալուրգում":
"Պերսեպոլիսը" Իրանի ընթացիկ առաջնությունում 20 միավորով ընթանում է 8-րդ տեղում: Թիմի դարպասապահների մարզիչն է Հարություն Աբրահամյանը, ով վերջերս է տեղափոխվել Իրան: Վերջինս ArmSport.am-ին տեղեկացրել էր, որ թիմը ներկայումս մեծ ներդրումներ է կատարում:
Ավելացնենք, որ Իրանի բարձրագույն խմբում են հադնես գալիս նաև Հայաստանի հավաքականի խաղացողներ Վալերի Ալեքսանյանը, Լևոն Պաչաջյանը և Արարատ Առաքելյանը:
No comments:
Post a Comment