News.am. 7-12-2011- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրական մերձեցում չկա, ինչը թույլ կտա խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հեռանկարների մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի պետական համալսարանի` հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները դեկտեմբերի 6-ին համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակներում:«Դրանք հերթապահ խոսքեր են` ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման համար մեդիա-տարածություն նախապատրաստելուն: Եղած փորձն ապացուցում է, որ նման արտահայտությունները տարիներ շարունակ արվել են հենց այդ նպատակով: Այս խոսքերը կողմերի իրական մերձեցում չեն արտացոլում»,-նշել է քաղաքագետը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները դեկտեմբերի 6-ին համատեղ հայտարարություն են արել ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակներում, որն ընթանում է Վիլնյուսում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ կողմերը կարեւոր նշանակություն են տալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձեռքբերմանը: Հինգ պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են անհրաժեշտության հետ, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափում եւ բարելավել մթնոլորտը` խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ինչպես նաեւ համաձայնել են, որ հետագա ջանքերը պետք է միտված լինեն հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմների մանրամասների վրա, որը բխում է 2011 թվականի Սոչիի գագաթնաժողովում նախագահներ Ալիեւի, Սարգսյանի եւ Մեդվեդեւի արած հայտարարությունից:
Կողմերը վերահաստատել են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:
No comments:
Post a Comment