News.am. 24-7-2011- NEWS.am -ը կրճատումներով ներկայացնում է Արիել Կոհենի եւ Սթիվեն Բլանկի` «The Heritage Foundation»-ի կայքում հրապարկված հետազոտությունը:
«Տարիներ շարունակ ռուսաստանցի դիվանգետները բացեիբաց հայտարարում են, որ ԱՊՀ կազմի մեջ մտնող նախկին խորհրդային պետություններն իսկական ինքնիշխան պետություններ չեն: Ինչպես պնդում են ռուսաստանցի վերլուծաբանները, Մոսկվան Օբամայի վարչակազմի վերաբեռնման քաղաքականությունն ընկալում է որպես ԱՊՀ-ի` Ռուսաստանի ազդեցության ոլորտ մտնելու փաստի ընդունում:
Հասկանալի է, որ Վաշինգտոնին Եվրասիայում արտաքին քաղաքականության նոր մոտեցում է պետք` ուղղված ռուսական ազդեցության կամ այլ տարածշրջանային հեգեմոնիայի ի հայտ գալու դեմ: ԱՄՆ-ը պետք է ընդլայնի իր դիվանգիտական աջակցությունն այնպիսի ինքնիշխան պետությունների նկատմամբ, ինչպիսիք են Ուկրաինան եւ Վրաստանը, ու ընդլայնի իր պարտավորությունների շրջանակը տարածաշրջանի նկատմամբ: Մասնավորապես` Վաշինգտոնը պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերի արեւելքից արեւմուտք խողովակաշարերի կառուցմանը եւ միջազգային նորմերին համապատասխան պաշտպանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եթե անգամ դա հարուցի Ռուսաստանի դժգոհությունը` միաժամանակ ակտիվ միջնորդական դեր խաղալով Մերձդնեստրի եւ Կովկասի հարավում վեճերի կարգավորման գործում:
Կովկասում Մոսկվան բացեիբաց աշխատում է Վրաստանի կառավարության տապալման եւ ողջ տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ:
Թեեւ Լեռնային Ղարաբաղի խնդրում Մոսկվան ԱՄՆ աջակցությամբ հանդես է գալիս որպես միջնորդ, նա միաժամանակ Գյումրիում մինչեւ 2042 թ-ը ռազմաբազա է ստացել եւ ապահովել է Ադրբեջանից Ռուսաստան տարեկան 2 մլրդ խմ գազի մատակարարումը: Միաժամանակ` Ռուսաստանի կողմից կազմակերպված` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին գագաթնաժողովի տապալումը ճանապարհ է բացում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման համար, ինչն ամբողջությամբ վնասում է ԱՄՆ շահերին Կովկասում:
Այս հանգամանքներում ԱՄՆ շահերից է բխում ԱՊՀ անվտանգության եւ ինքնիշխանության ամրապնդման նպատակներով հետեւողական քաղաքականություն մշակումը:
Ինչ վերաբերում է Վրաստանին, վարչակազմը պետք է բացատրի Ռուսաստանին, որ
պատերազմի վերսկսումը թանկ կնստի Մոսկվայի վրա: ԱՄՆ վարչակազմը պետք է հստակ ցույց տա, որ վրացական ռեժիմը տապալելու Ռուսաստանի բավական նկատելի գործողությունները կհանգեցնեն միայն ԱՄՆ-ի նկատմամբ Վրաստանի հավատարմության ամրապնդմանը, ներառյալ` պաշտպանական սպառազինությունների մատակարարումը:
Բացի այդ, Վաշինգտոնին անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նա պետք է դադարի Ադրբեջանին դիտել միայն որպես միջանկյալ կանգառ Աֆղանստանի ճանպարհին եւ պետք է հստակ հասկացնել տա, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում իր ընկերությունների մասնակցությունն արտահանող հիմնական գազտարների նախագծմանը: Միաժամանակ` Վաշինգտոնը պետք է ակտիվ միջնորդ դառնա, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ ապագա հնարավոր խաղաղ կարգավորման երաշխավոր: Եթե երկու կողմերը չձեռնարկեն խաղաղության վերականգնմանն ուղղված լուրջ ջանքեր` իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կարող է էապես վատթարանալ»:

No comments:
Post a Comment