Tert.am. 7-12-2011- Ադրբեջանական կողմն առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հաջորդ փուլին անցնել և սկսել խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Anspress.com կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։«ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները 20 տարի է՝ շարունակվում են։ Ցավոք սրտի, տարածքները դեռևս օկուպացված են, էթնիկ զտումներ են կատարվել.... Ընդհանուր առմամբ հասկանալով, որ մեզ չի հաջողվել առնչման վերջնական կետեր գտնել և գիտակցելով, որ մադրիդյան սկզբունքները լավ հիմք են առաջ գնալու և խաղաղ համաձայնագրի կնքման համար, ադբեջանական կողմն առաջարկում է հաջորդ փուլին անցնել և սկսել խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքը»,–ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է Մամեդյարովը։
Ադրբեջանի արտգործնախարարը ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը բարդ, բազմակողմ հակամարտություն է, որում ռազմական գործոն է առկա, հողերի վերադարձի խնդիր, ինչպես նաև ֆինանսական խնդիրներ։ «Այսօրվա դրությամբ կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ կան, ադրբեջանական և հայկական համայնքների միջև շփումներ են նկատվում։ Այդպիսով ելքի միակ ուղին ոչ միայն բանակցությունները շարունակելն է, այլև շփումները հաճախակի դարձնելը»,–նշել է նա։
No comments:
Post a Comment