Sunday, January 15, 2012

Ռուսաստանը կամրացնի Հայաստանում գտնվող իր ռազմակայանը. փորձագետ

News.am. 14-1-2012- Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող մի կողմ քաշված մնալ, եթե Իսրայելը հարվածի Իրանին: Այս մասին, այսօր` հունվարի 14-ին, մամուլի ասուլիսում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ պատերազմ սկսելու վերջնական որոշում կայացնեն, դժվար թե որեւէ մեկը կարողանա ինչ-որ բան անել, բայց ընդհանուր առմամբ, ազդել իրադարձությունների վրա, հնարավոր է: «Թեեւ Իրանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը փոքր է, այսօր Հայաստանը պետք է ձգտի իր հնարավորությունների սահմաններում թուլացնի լարվածությունը: Անկասկած, Երեւանն իր դիվանագիտական ուղիներով արդեն զբաղված է դրանով»,-նշեց Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ըստ փորձագետի, Կրեմլի համար այս տարածաշրջանը մեծ կարեւորություն ունի, իսկ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ ռազմական օբյեկտը Գյումրիում գտնվող 102-րդ ռազմակայանն է: «Դրանից ելնելով պետք է սպասել, որ ռուսական ռազմակայանը կմոդեռնիզացվի, կկատարելագործվի ու կամրացվի: Դա կարող է արվել ինչպես արդեն գոյություն ունեցող հայ-ռուսական պայմանագրերի, այնպես էլ նոր կնքվող պայմանագրերի հիման վրա»,- ասաց նա:

No comments: