«Լրագիր» 18-2-2012- Համաշխարհային բանկը փորձում է Հայաստանի կառավարությանը պաշտպանել սոցիալական դժգոհությունից, եւ փաստացի, վարկ է տրամադրում կենսաթոշակները եւ նպաստները վճարելու համար:
Համաշխարհային բանկը կարող է Հայաստանին 118 միլիոն դոլարի գումար տրամադրել մոտակա շաբաթների ընթացքում, ասել է Համաշխարհային բանկի Երեանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:
Մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ արդեն հաստատվել են 80 եւ 11 միլիոն դոլարի չափով 2 ծրագրերը: Բացի այդ, մոտ 12 միլոն դոլար նախատեսված է հատկացնել հարկային վարչարարության ծրագրին աջակցելու համար, եւս 15 միլոն դոլար էլ նախատեսված է հատկացնել քաղաքային համայնքներում ջրամատակարաման համակարգերի բարելավմանը:
Եթե Հայաստանում սոցվճարներն իրականացվում են միջազգային վարկերի հաշվին, եթե պետությունը գումարներ չի ներդնում տնտեսության զարգացման գործում, եթե նոր գործարաններ, ձեռնարկություններ չեն կառուցվում, ապա ինչի՞ վրա են ծախսվում հայ հարկատուների գումարները: Առավել եւս, որ ամեն տարի կառավարությունը զեկուցում է, որ հարկային եկամուտները աճել են:
Արդյո՞ք այդ միջոցներն ուղղվում են ծայրաստիճան ուռճացված պետական ապարատը, նրա բենզինի եւ փափուկ կահույքի կարիքներն ապահովելուն: Թե՞ միջոցներն ուղղվում են ոչ պակաս ուռճացած արտաքին պարտքի վճարմանը:
Ի դեպ, Հափին առաջին անգամ հայտարարել է, որ 2008 թ ճգնաժամից հետո երկրի արտաքին պարտքը նշանակալի աճ է արձանագրել եւ այսօր անկայուն վիճակում է գտնվում: Փաստորեն, Համաշխարհային բանկը գիտի, որ Հայաստանի դրությունն անկայուն է, սակայն, դրանով հանդերձ, ավելի շատ վարկեր է տալիս:
Ինչու՞ է Համաշխարհային բանկը ակտիվորեն աջակցում Հայաստանի կառավարությանն ու նրա բարեփոխումներին: Չէ՞ որ բարեփոխումները պետք է ազդեին իրական ցուցանիշների վրա, իսկ վիճակագրությունը համապատասխան տնտեսական աճ ցույց չի տալիս: Արդյո՞ք դա նշանակում է, որ Համաշխարհային բանկը ցանկանում է վերջնականապես Հայաստանին պարտքային լծի տակ գցել, որպեսզի սեփական հայեցողությամբ մանիպուլյացիանիերի ենթարկի իշխանություններին:
Ի վերջո, եթե ՀԲ-ն չի աջակցելու ներկայիս կառավարությանը, Հայաստանում կարող են իշխանության գալ մարդիկ, ովքեր կասկածի տակ կդնեն արտաքին պարտքի աճեցման քաղաքականությունը, դրա հաշվին նվազագույն սոցիալական խնդիրների լուծումը եւ երկիրը բանանային հանրապետություն դարձնելը: Նոր իշխանությունը կարող է արդյունաբերության, ազատականացման, բիզնեսի խթանման իրական ծրագիր մշակել՝ հիմնված նյութական արտադրության վրա, եւ այդ ժամանակ Հայաստանն անկախ կարող է դառնալ:
Արդյոք ՀԲ-ին նման Հայաստան է պետք: Արդյոք ապագա խորհրդարանը, որի մեջ հնարավոր է մտնեն նաեւ ընդդիմադիր կուսակցություններ, կվավերացնի նոր վարկային համաձայանգրերը եւ Հայաստանի կախվածության խորացումը:
Նաիրա ՀայրումյանSaturday, February 18, 2012
Ինչի՞ վրա է ծախսվում մեր փողը

Նաիրա Հայրումյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment