Monday, March 19, 2012

Հալեպի պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների մեջ հայեր կան

Tert.am. 18-3-2012- Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասերում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու զոհվածներից մեկը հայ կին է` Արաքսի Պետրոսյան անուն ազգանունով: Այս տեղեկությունը Tert.am–ը ստացավ Հալեպում ապրող մեր հայրենակիցներից։ Ի դեպ ՀՀ Արտգործնախարարությունից հայտնում են, որ զոհվածների թիվը ոչ թե 2-ն է, այլ 4-ը, իսկ նրանց թվում հայ չկա։ Սիրիական պետական հեռուստաընկերության տվյալներով` վիրավորների թիվն անցնում է 30-ը, նրանց մեջ նույնպես հայեր կան: Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում գտնվող ոստիկանության շենքի մոտ: Պայթյունի տեղի ունեցած վայրում նաև դպրոց և քրիստոնեական եկեղեցի կա: 200 կգ կշռող ռումբի պայթյունից ցնցվել են նաև հարակից թաղամասերի շենքերը:

No comments: