Saturday, March 17, 2012

Իրան-Ադրբեջան բախումն անխուսափելի է. իսրայելական մամուլ

Panorama.am. 16-3-2012- Իսրայելի մամուլը վերջին օրերին Իրանի հետ Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության հետ կապված հետաքրքիր կանխատեսում է արել: «tia.az»-ը հայտնում է, որ այդ կանխատեսումներում միանշանակ պնդվում է, թե պաշտոնական Բաքվի հետ Թեհրանի միջև մոտ ժամանակում չափից դուրս լուրջ խնդիրներ են ի հայտ գալու: Իսրայելյան մամուլը հայտնում է, որ Թեհրանն առայժմ համբերությամբ է հետևում Իրանի հետ կապված Ադրբեջանի կատարած քայլերին: «Սակայն այդ համբերությունը մի օր անկասկած կհատի, քանի որ այլևս անհնար է փչացած հարաբերությունները շարունակել: Այդ պատճառով էլ Իրան-Ադրբեջան բախումն անխուսափելի»,- ըստ աղբյուրի, գրում է իսրայելական մամուլը:

No comments: