Tuesday, April 10, 2012

Արտագաղթն ակտիվացել է

1in.am. 10-4-2012- Այս տարի հունվար-մարտ ամիսներին օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 143 հազար 998 մարդ, իսկ մեկնել է 172 հազար 580 մարդ: Բացասական սալդոն անցած ամիսներին կազմել է 28 հազար 582 մարդ: Նշենք, որ Քաղավիացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ. հունվար-մարտին օդային ճանապարհով ժամանել էր 138 հազար 73 և մեկնել՝ 162 հազար 644 մարդ: Բացասական սալդոն եղել էր 24 հազար 571: Փաստորեն, այս տարի հանրապետությունից քաղաքացիների արտահոսքը զգալիորեն ավելացել է:

No comments: