Tuesday, April 10, 2012

Սպիտակ տուն ը կոնկրետ քայլեր է ակնկալում Իրանից

ԱՄՆ-ն սպասելու է Իրանի կոնկրետ քայլերին, որոնք կվկայեն, որ նրա միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ և ուղղված չէ միջուկային զենքի ստեղծմանը: Այս մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին. «Ընդհանուր առմամբ, Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել: Մենք Իրանի մտադրությունների մասին դատելու ենք նրա գործողություններից և ոչ թե բառերից: Իրանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ նաև ամբողջովին դադարեցնի ուրանի հարստացումը, ինչը պահանջվում է ՄԱԿ ԱԽ-ի բազմաթիվ բանաձևերում: Թեհրանի ռեժիմը պետք է ապացուցի, որ չի ձգտում միջուկային զենքի ստացմանը: ԱՄՆ-ը չի ցանկանում սահմանել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման ժամկետներ, սակայն, ինչպես ոչ վաղ անցյալում հայտարարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, «հնարավորությունների պատուհանը» չի կարող անվերջ բաց մնալ: Դեռ կա բավական ժամանակ, որպեսզի դիվանագիտական ճանապարհով կարգավորվի այդ խնդիրը»: Հիշեցնենք, որ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունները տեղի են ունենալու ապրիլի 14-ին Ստամբուլում:

No comments: