1In.am. 23-5-2012- TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ստեղծված հեղաշրջումների ու հուշագրերի հետազոտման հանձնաժողովը հարցաքննելու է Թուրքիայի նախկին (1993-2000) նախագահ Սուլեյման Դեմիրելին: Դա իրականացնելու է տվյալ հանձնաժողովում ստեղծված ենթահանձնաժողովներից մեկը: Խոսքը 1980 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման գործը հետազոտող ենթահանձնաժողովի մասին է: Այս մասին հայտարարել է տվյալ ենթահանձնաժողովի նախագահ Նաջի Բոսթանջըն: Վերջինիս խոսքերով՝ Դեմիրելի հարցաքննությունն իրականացվելու է հեղաշրջումից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձությունների մանրամասները վեր հանելու նպատակով: Նա հավելել է, որ տվյալ գործով հարցաքննվելու են նաև Քենան Էվրենը, Դենիզ Բայքալը, Սեմրա Օզալը, Բյուլենթ Ուլուսուն և այլք: Հիշեցնենք, որ ներկայումս ԹԱՄԺ-ի հեղաշրջման ու հուշագրերի հանձնաժողովում ստեղծվել են երեք ենթահանձնաժողովներ, որոնք հետազոտելու են Թուրքիայի Հանրապետությունում իրականացված հեղաշրջումները: Դրանցից առաջինը հետազոտելու է 1960 թվականի մայիսի 27-ին և 1971 թվականի մարտի 12-ին (հուշագիր) իրականացված զինվորական հեղաշրջումները, երկրորդը՝ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին ԹՀ պատմության ընթացքում իրականացված ամենաարյունալի զինվորական հեղաշրջումը, իսկ երրորդը՝ 1997 թվականի փետրվարի 28-ի հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջումը և 2007 թվականի ապրիլի 27-ի հուշագիրը: Ի դեպ, 1980 թվականի հեղաշրջման հետևանքով տապալվել էր Սուլեյման Դեմիրելի գլխավորած կառավարությունը: Wednesday, May 23, 2012
Թուրքիայում 1980 թվականի հեղաշրջման գործով հարցաքննելու են նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին
1In.am. 23-5-2012- TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ստեղծված հեղաշրջումների ու հուշագրերի հետազոտման հանձնաժողովը հարցաքննելու է Թուրքիայի նախկին (1993-2000) նախագահ Սուլեյման Դեմիրելին: Դա իրականացնելու է տվյալ հանձնաժողովում ստեղծված ենթահանձնաժողովներից մեկը: Խոսքը 1980 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման գործը հետազոտող ենթահանձնաժողովի մասին է: Այս մասին հայտարարել է տվյալ ենթահանձնաժողովի նախագահ Նաջի Բոսթանջըն: Վերջինիս խոսքերով՝ Դեմիրելի հարցաքննությունն իրականացվելու է հեղաշրջումից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձությունների մանրամասները վեր հանելու նպատակով: Նա հավելել է, որ տվյալ գործով հարցաքննվելու են նաև Քենան Էվրենը, Դենիզ Բայքալը, Սեմրա Օզալը, Բյուլենթ Ուլուսուն և այլք: Հիշեցնենք, որ ներկայումս ԹԱՄԺ-ի հեղաշրջման ու հուշագրերի հանձնաժողովում ստեղծվել են երեք ենթահանձնաժողովներ, որոնք հետազոտելու են Թուրքիայի Հանրապետությունում իրականացված հեղաշրջումները: Դրանցից առաջինը հետազոտելու է 1960 թվականի մայիսի 27-ին և 1971 թվականի մարտի 12-ին (հուշագիր) իրականացված զինվորական հեղաշրջումները, երկրորդը՝ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին ԹՀ պատմության ընթացքում իրականացված ամենաարյունալի զինվորական հեղաշրջումը, իսկ երրորդը՝ 1997 թվականի փետրվարի 28-ի հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջումը և 2007 թվականի ապրիլի 27-ի հուշագիրը: Ի դեպ, 1980 թվականի հեղաշրջման հետևանքով տապալվել էր Սուլեյման Դեմիրելի գլխավորած կառավարությունը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment