News.am. 23-5-2012- Դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վրա ազդում են մի ամբողջ շարք գործոններ, այդ թվում` ղարաբաղյան հարցը: Այդ մասին մայիսի 23-ին Երեւանում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին: Նշենք, որ Երեւանում աշխատանքներն է սկսել ՍԾՏՀ ԽՎ 39-րդ լիագումար նստաշրջանը: Սաֆին որպես խոչընդոտ նշել է նաեւ հայկական սփյուռքի ակտիվությունը: «Կան նաեւ այլ խնդիրներ: Պետք է դրանք դիտարկել ընդհանրության մեջ եւ հարցը հնարավոր կլինի լուծել: Վերջնական փուլում որոշմանը մասնակից են լինելու Թուրքիան, Հայաստանը, այլ երկրներ եւ ՍԾՏՀ ԽՎ-ն կարող է բանակցությունների ասպարեզներից մեկը լինել: Ես ուզում եմ, որ մեր երկրների հարաբերությունները վերջնարդյունքում կարգավորվեն»,- ասել է թուրք պատգամավորը: Wednesday, May 23, 2012
Թուրք պատգամավորն արձանագրությունները շաղկապել է Ղարաբաղի հետ եւ մեղադրել սփյուռքին
News.am. 23-5-2012- Դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վրա ազդում են մի ամբողջ շարք գործոններ, այդ թվում` ղարաբաղյան հարցը: Այդ մասին մայիսի 23-ին Երեւանում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին: Նշենք, որ Երեւանում աշխատանքներն է սկսել ՍԾՏՀ ԽՎ 39-րդ լիագումար նստաշրջանը: Սաֆին որպես խոչընդոտ նշել է նաեւ հայկական սփյուռքի ակտիվությունը: «Կան նաեւ այլ խնդիրներ: Պետք է դրանք դիտարկել ընդհանրության մեջ եւ հարցը հնարավոր կլինի լուծել: Վերջնական փուլում որոշմանը մասնակից են լինելու Թուրքիան, Հայաստանը, այլ երկրներ եւ ՍԾՏՀ ԽՎ-ն կարող է բանակցությունների ասպարեզներից մեկը լինել: Ես ուզում եմ, որ մեր երկրների հարաբերությունները վերջնարդյունքում կարգավորվեն»,- ասել է թուրք պատգամավորը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment