Monday, May 14, 2012

Սենդվիչն արդեն 250 տարեկան է

News.am. 13-5-2012- Մեծ Բրիտանիայում նշում են ազգային բուտերբրոդի` սենդվիչի 250-ամյակը:Սենդվիչի բրիտանական ասոցիացիան մայիսի 12 –ին սկսել է հոբելյանին նվիրված համազգային փառատոնը: Միջոցառման շրջանակում կանցկացվի մրցույթ` սենդվիչի լավագույն բաղադրատոմսի համար: Նշվում է, որ նման բուտերբրոդի գաղափարը պատկանում է կոմս Սենդվիչին: Նա թղթախաղի ժամանակ քաղցած է եղել եւ սպասավորին խնդրել է բուտերբրոդ բերել, այնպես, որ միսը լինի հացի երկու շերտերի միջեւ: Այդպես նա կարող էր բուտերբրոդը պահել մի ձեռքում, իսկ խաղաթղթերը` մյուս:

No comments: