
Tert.am. 29-5-2012- Համակարգչային անվտանգության ոլորտի փորձագետները հաղորդել են, որ վնասատու ծրագիր են բացահայտել, որը 5 տարի շարունակ կոնֆիդենցիալ տեղեկություններ է կորզել ողջ Մերձավոր Արևելքի տարածքի համակարգիչներից:
Ռուսաստանյան «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Flame անվանումը ստացած վիրուսը, տեղեկություններ է առևանգել բազմաթիվ հնարավոր տարբերակներով, ներառյալ՝ մոնիտորներից սքրինշոթը, միացված խոսափողերից խոսակցությունների ձայնագրություն և ակնթարթային հաղորդագրությունների կրկնօրինակում: Ըստ փորձագետի, համակարգչային «որդը» գրոհել է մասնավոր, կոմերցիոն և կառավարական համակարգերը: Գրոհի ենթարկված երկրների շարքում են Իրանը, Իսրայելը, Սուդանը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը: Նա ավելացրել է, որ վիրուսի չափն ու կառուցվածքային բարդությունը վկայում են այն մասին, որ դրա ստեղծմանը պետք է որ մասնակցած լինի որևէ երկրի կառավարություն:
No comments:
Post a Comment