
Tert.am. 29-5-2012- Սիրիայի Հալեպի մարզի Ազազի շրջանում` թուրքական սահմանից 10 կմ հեռավորության վրա, բախումների մեջ հայտնված 63-ամյա թուրք Ալիյե Թաշը զոհվել է: Պարզվել է, որ 6 երեխաների մայր Ալիյեն Ազեզ էր մեկնել առևտուր անելու, սակայն սիրիական համարանիշներով տաքսին, որի մեջ եղել է նա, մնացել է զինյալ ընդդիմադիրների և կառավարական ուժերի բախումների կենտրոնում:
Կրակ է բացվել նաև մեքենայի վրա, ինչի հետևանքով էլ կինը մահացել է: Անցյալ տարվա մարտից Սիրիայում սկսված բախումներից հետո մինչև հիմա Սիրիայում զոհված Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 5-ի:
No comments:
Post a Comment