Tuesday, May 29, 2012

Ադրբեջանում բարձրացել է հերթական հակաիրանական վայնասունը

1in.am. 29-5-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական IRIB պաշտոնական լրատվական գործակալությունը «սադրիչ» հայտարարություն է հրապարակել Ադրբեջանի մասին՝ կապված երեկ նշվող Ադրբեջանի Հանրապետության օրվա հետ: Մասնավորապես, IRIB-ը հայտնել է, որ 1918 թվականին Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը ստեղծվել է Իրանի տարածքի վրա. «Չնայած նրան, որ Ադրբեջանի տարածքը հիմնականում գտնվել է Իրանի կազմում՝ նախկինում Արաքս գետից հյուսիս ընկած և Իրանից անջատված տարածքն անվանել են տարբեր կերպ, Իրանն էլ դեմ չի եղել նոր պետության անվանմանը: Ադրբեջանի հանրապետությունը ստեղծվել է Գյուլիստանի և Թուրքմենչայի ամոթալի պայմանագրերի հիման վրա Իրանից անջատված տարածքի վրա»:

No comments: