NEWS.am-ը ներկայացնում է Arutz Sheva կայքում Ամիել Ունգարի հոդվածը մասնակի կրճատումներով . Ընտրությունները Ֆրանսիայում իշխանությունից հեռացրին Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու ամենաազդեցիկ հակառակորդներից մեկին` Նիկոլա Սարկոզիին: Թեեւ Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը բացառել է իր նախագահության հինգ տարիների ընթացքում Թուրքիայի անդամակցության հնարավորությունը, թուրքերը բավական լավատես են տրամադրված, որ վերսկսեն իրենց ջանքերը: Թուրքիան Սարկոզիին դիտարկում են որպես հիմնական խոչընդոտ ներքաղաքական դրդապատճառներով` ծայրահեղ աջ ընտրողների աջակցությունը ստանալու ցանկության համար: Սարկոզին նույնպես առաջ էր մղում հայկական հարցով քվեարկությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքերի կողմից Հայոց սպանդի ժխտումը քրեականացնելու համար: Այդ օրենքը չեղյալ էր հայտարարվել Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի կողմից: Օլանդը օգտվել է մահմեդականների ձայներից ընտրությունների ժամանակ եւ երեք մահմեդական նախարար է նշանակել, այդ թվում` կառավարության մամուլի քարտուղարին: Սոցիալիստների հաղթանակը տոնել են Բաստիլի հրապարակում, եւ այդ տոնակատարությանը Մարոկկոյի եւ Ալժիրի դրոշներն ավելի շատ էին, քան ֆրանսիական եռագույնները: Թուրքերի համար, առնվազն, դա նշանակում է, որ նոր կառավարությունն ավելի զգայուն կլինի մահմեդական ընտրողների նկատմամբ եւ այդ հիմքով Թուրքիայի բացառման գործոն չի լինի: Թուրքերը նաեւ տեսնում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի թուլացումը Գերմանիայում վերջին ընտրությունների արդյունքում: Ընդդիմադիր գլխավոր կուսակցությունը` Սոցիալ-դեմոկրատականը հանդես է գալիս Թուրքիայի անդամակցության օգտին: Ամենաշատը, որ կտար Մերկելը թուրքերին, արտոնյալ գործընկերությունն է, ինչը թուրքերը մերժում են որպես երկրորդական կարգավիճակ: Թուրքերը կցանկանային, որ սոցիալ-դեմոկրատներն ու կանաչները փոխարինեն ներկայիս կառավարությանը, բայց անգամ մեծ կոալիցիան քրիստոնյա-դեմոկրատների եւ սոցիալ-դեմոկրատների միջեւ կարող է մեղմել Գերմանիայի հակազդեցությունը Թուրքիայի անդամակցության հարցում: Թուրքերի հավանությանը արժանացած երրորդ գործոնը ավանդական թշնամու` Հունաստանի վատացող կարգավիճակն է Եվրամիությունում: Հենց կիպրական հարցի պատճառով Հունաստանն ու Կիպրոսը արգելափակեցին Թուրքիայի եւ ԵՄ միջեւ բանակցություններ առաջընթացը: Այժմ, երբ հույների վիճակն այնքան էլ լավ չէ, Անկարան կարող է ենթադրություն անել, որ հունական հակազդեցությունը ավելի քիչ արդյունք կունենա: Խոչընդոտներ կմնան, իս ամենակարեւորը Թուրքիայում ժողովրդավարության վիճակն է, որ վերջին շրջանում նահանջում է: Միգուցե նրանք հույսը դրել են այնպիսի զգացմունքների վրա, որոնք արտացոլվել են Bloomberg-ի վերջին հոդվածում, թե «առանց ԵՄ հետ բանակցությունների Թուրքիայում ժողովրդավարության վիճակը կանգ է առել»: Այլ խոսքով, ԵՄ-ն պետք է վերսկսի բանակցությունները մինչեւ Թուրքիայի կողմից ժողովրդավարական մտադրություններըց ուցադրելը, որ կանգնեցնի հակաժողովրդավարական միտումները:
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment