Saturday, May 19, 2012

Ահմադինեջադին թույլ չեն տալիս ներկա գտնվել Լոնդոնի Օլիմպիադային

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները
հրաժարվում են իրեն թույլ տալ ներկա գտնվելու Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիադային: Այս մասին հայտնում է Korrespondent.Net-ը: «Ես կցանկանայի աջակցել իրանցի մարզիկներին Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ, սակայն Բրիտանիայի իշխանությունները վստահեցնում են, որ իմ ներկայությունը ցանկալի չէ»,-մեջբերում են նախագահի խոսքերը իրանական պաշտոնական ԶԼՄ-ները: Նախագահը վստահություն է հայտնել, որ իրանցի մարզիկները կկարողանան հաջողության հասնել մրցումների ժամանակ:

No comments: