Tuesday, May 1, 2012

Պլաստիկ քարտից կարելի է գողանալ՝ պարզապես տիրոջ կողքով անցնելով

Tert.am. 1-5-2012- Անվտանգության ոլորտի մասնագետները ռադիոալիքային իդենտիֆիկացիայի ֆունկցիայով պլաստիկ քարտերի տերերին զգուշացնում են, որ նման քարտերը հեշտությամբ կարող են հասանելի դառնալ չարագործների համար՝ պարզապես նման քարտի տիրոջ կողքով անցնելով, հաղորդում է «Վեստի» պարբերականը: Ռադիոալիքային իդենտիֆիկացումը հեշտացնում է քարտի հետ աշխատանքը, և հնարավորություն է տալիս առանց քարտը բանկոմատի մեջ տեղադրելու, նույնիսկ առանց դրամպանակից հանելու, գործողություններ իրականացնել: «Խելացի» քարտը թույլ ռադիոազդանշան է բաց թողնում, որը կարող են չարագործները որսալ: Դրա համար նրանք ոչ շատ բարդ սարք պետք է ունենան, որը համացանցից կարելի է ընդամենը 15 դոլարով առնել: Հանցագործը կարող է քարտատիրոջ փողերը՝ կորզել պարզապես նրա կողքով անցնելով: Դրանից պաշտպանվելու ամենավստահելի և պարզ միջոցը, որն առաջարկում են մասնագետները, քարտը նրբաթիթեղի մեջ փաթաթելն է:

No comments: