Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 27-ին երեկոյան Երեւանում կայացել է Հայաստանի մարզահագուստի ցուցադրությունը, որով Հայաստանի հավաքականը հանդես կգա Լոնդոնի օլիմպիական խաղերին: Մարզահագուստը պատրաստված է ռուսաստանյան Ֆորվարդ ընկերության կողմից: «Այս գեղեցիկ մարզահագուստը` վառ, պայծառ գույներով, հաջողություն կբերի մեր մարզիկներին, մեր սպասելիքներն իրականություն կդարձնի եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո կհավաքվենք ու կտոնենք հաղթանակները»,- ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մեր թիմն ու դիզայներները մեծ ուժ ու հոգի են ներդրել իրենց աշխատանքում»,- ասել է Ֆորվարդ ընկերության նախագահ Վադիմ Շտոլերը եւ հույս հայտնել, որ հագուստի վառ գույները հաջողություն կբերեն Հայաստանի հավաքականին: ՀԱՕԿ-ի եւ Ֆորվարդ-ի միջեւ կնքած պայմանագրի համաձայն` ընկերությունն իր արտադրանքը Հայաստանին կտրամադրի մինչ 2014թ. դեկտեմբերի 31-ը, ներառելով Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը:
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment