Tert.am. 2-5-2012- Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Ջենիֆեր Լոպեսին դատի է տվել նրա նախկին անձնական վարորդը` հայազգի Հակոբ Մանուկյանը: Մանուկյանը մեղադրում է մասնավորապես Լոպեսի մենեջեր Բենի Մեդինային, ով, ըստ նրա, ստորացրել է իրեն և խորտակել իր կարիերան: Դատական հայց` որպես այդպիսին, ներկայացված է Լոպեսի և Մեդինայի դեմ` իրեն հասցված` առայժմ չհաստակեցված վնասների համար: Մանուկյանը իրաքահայ է, 2005-ից անձնական վարորդ է աշխատել Ջեյ Լոյի և այն ժամանակվա նրա ամուսին Մարկ Էնթոնիի համար: Ըստ Մանուկյանի` աստղային զույգն այնուհետև իրեն վստահել է անվտանգության ծառայության և փոխադրումների գծով պետի աշխատանքը: Այդ գործին լծվելով` Մանուկյանը փակել է իր ընկերությունը: Նրա տարեկան աշխատավարձը Ջեյ Լոյի մոտ կազմել է 200 000 դոլար: Ամեն ինչ լավ էր մինչև 2011թ-ը: Ջեյ Լոն սկսեց նկարահանվել «Ինչ ակնկալել աշխատելիս» ֆիլմում, իսկ Մանուկյանն ու Մեդինան սկսեցին ավելի ու ավելի հաճախ շփվել` իրենց տիրուհու բերումով: Մենեջերը ավելի ու ավելի հաճախ էր վիրավորում Մանուկյանին հրապարակավ՝ մասնավորապես ասելով, թե նա չի կարողանում լավ անգլերեն խոսել: Նաև հաճախակի կշտամբում էր հագուկապի համար: Ի վերջո, Մեդինան Լոպեսին համոզել է սահմանափակել Հակոբի լիազորությունները` դարձնելով նրան «Լոպեսի լոսանջելեսյան վարորդը»: Հարաբերությունների հետագա սրումը նույն ոգով Մանուկյանին ստիպել է հրաժարվել Ջեյ Լոյի անձնական վարորդի պաշտոնից: Մեկնաբանելով հայցը` Մեդինան չի ընդունել մեղադրանքները` ասելով, թե «Մանուկյանն ընդամենը բարկացած աշխատող է, որը որոշել է դուրս գալ գործից»: Ջենիֆոր Լոպեսի կողմից առայժմ հայտարարություն չի եղել:
Thursday, May 3, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment