Wednesday, May 2, 2012

Դինքի և Սևակ Բալըքչըի սպանությունները պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում. Թուրք հրապարակախոս

Tert.am. 2-5-2012- Թուրքական «Ռադիկալ» թերթի լրագրող Ալի Թոփուզն իր սյունակում անդրադարձել է Հայոց ցեղասպանության դրդապատճառներին: «Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ին սկսելով ապրիլի 25-ին չավարտվեց: Ցեղասպանության պատճառներն ամբողջությամբ հասկանալու համար պետք է ուսումնասիրությունն սկսել Աբդուլհամիդի ժամանակաշրջանից, հասնելով մինչև Հրանտ Դինքի և Սևակ Շահին Բալըքչըի սպանությունները: Պետք է հասկանալ, որ սպանության մի ձևը մյուս ձևը չի արդարացնում: Այսինքն 1915թ-ի ցեղասպանությունը դրանից առաջ տեղի ունեցած սպանությունները չի արդարացնում»,-գրել է նա: Թոփուզի խոսքերով` Աբդուլ Համիդին և 1915-ի արյունարբու մարդասպաններին նույն հարության վրա դնելը ճիշտ չէ, սակայն 1915-ի ցեղասպանների մեղքի ծանրությունը չի կարող Աբդուլ Համիդի մեղքերը մաքրել: Թուրք լրագրողի խոսքերով` 1915թ-ի պատճառները երկուսն են: Մեկն այն էր, որ «Իթթիհաթ վե թերաքքիի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության կողմից որդեգրված սկզբունքները դավաճանվեցին և դրանք լոկ տեսություն մնացին: Նրանք չկատարեցին իրենց խոստումները և որոշեցին, որ «Օսմանյան կայսրության տարածքում ապրող բոլոր ժողովուրդները պետք է նույն լեզվով խոսեն, նույն կրոնը ունենան և պետք է ստեղծվեր միատարր հասարակություն: Այդ ամենի հիմքը դրել էր Օսմանյան վերջին կայսրը` Աբդուլ Համիդը: «Կարճ ասած, այսօր «թուրք իսլամական սինթեզ» ասվածը Աբդուլհամիդի իսլամացման և թրքացման գաղափարները, օգտագործվեցին թե «Իթթիհաթ վե Թերաքքի»-ի, թե հետագայում հանրապետության կողմից: Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը «Պետությունն իրական կյանքն է» պետությունը սրբացնելու իթթիհատական-քեմալական խոսքերն է կրկնում պարզապես 1915 թ-ի ցեղասպանությունը միայն Իթթիհաթ-թերաքիականների գործը չէր, դա շարունակական էր: Հակառակ դեպքում Հրանտ Դինքի դատավարությունն ինչպես այս իրավիճակին հասավ, Ուլուդերեի պատմությունը ինչո՞ւ է դեռ շարունակում մութ մնալ, քրդերենով կրթություն ստանալու պահանջն ինչո՞ւ է մերժվում: Երիտթուրքերի, քեմալիստների, թե Աբդուլ Համիդի թոռներն են իշխում վերջին 10 տարիների ընթացքում»,- գրել է Թոփուզը:

No comments: