«Լրագիր» 25-5-2012- ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ՀՅԴ համամասնական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Արտյուշա Շահբազյանն ու վեցերորդ հորիզոնականը զբաղեցնող Կարինե Հարությունյանը: Մեր տեղեկություններով, այս քայլի պատճառն այն է, որ ՀՅԴ-ում ցանկանում են, որ պատգամավոր դառնա ՀՅԴ ցուցակի 7-րդ համարը զբաղեցնող, «Գրանդ քենդի» ընկերության տնօրեն Արմեն Բաբայանը: ՀՅԴ քարոզարշավի ժամանակ լուրջ ֆինանսական օգնություն է ցուցաբերել «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը, որն էլ պահանջել է իր թեկնածուին մտցնել խորհրդարան: Ու քանի որ ՀՅԴ-ն ընդամենը հինգ տոկոս է ստացել, ասել է, թե հինգ պատգամավոր կունենա ԱԺ-ում, որոշել են զոհաբերել Շահբազյանին ու Հարությունյանին:
Saturday, May 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment