Saturday, May 26, 2012

Ադրբեջանը հայտնվել է միջազգային նոր սկանդալի մեջ

Panorama.am. 25-5-2012- Ավստրիական OEBS բանկն իր նախկին մենեջերին կալանքից ազատելու համար ադրբեջանական կողմին 200 հազար եվրո կաշառք է տվել: Այս մասին հայտնում է ավստրիական «Der Standard» թերթը: «Ազադլիգն» այդ կապակցությամբ գրում է, որ ավստրիական թերթը հայտնել է, որ OEBS-ի աշխատակիցը Բաքվում ձերբակալվել է կեղտոտ փողերի լվացմամբ զբաղվելու համար: Der Standart-ը գրել է, որ հատկացումների ընկերության մենեջերը փողերի լվացման և կաշառք վերցնելու մեջ մեղադրվելու պատճառով Ավստրիայից փախել է Ադրբեջան: Անցյալ տարի Ադրբեջան փախած այդ անձը Բաքվում ձերբակալվել է: OEBS-ի նախկին մենեջերին ազատ արձակելու համար ընկերությունն ադրբեջանական կողմին 200 հազար եվրո կաշառք է վճարել:

No comments: