Իրանի հարցի մասնակի լուծումը խոշոր փաստարկ կարող էր դառնալ Բարաք Օբամայի համար նախագահական ընտրությունների շեմին: Իրանական միջուկային ծրագիրը մանրամասն ուսումնասիրված է առաջատար պետությունների հատուկ ծառայությունների կողմից, և հիմա կասկածներ չկան, որ Իրանը դադարեցրել է այս հարցի արագացված լուծման ծրագրերը, մնալով «շեմային» պետություն: Անիմաստ կլիներ մտածել, որ Իրանը չի կարող ստեղծել միջուկային զենք, ավելին, պետք է ընդունել այն որպես մի պետություն, որը մարտահրավեր է նետում հակառակորդներին, որոնք բացառապես գտնվում են Առաջավոր Ասիայի սահմաններում: Ներկայում ԱՄՆ-ում և Եվրոպայում կա միայն մարդկանց մի խումբ, որոնք պնդում են, որ միայն ռազմական ճանապարհով կարելի է կանխել Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելը, դրանք (ինչպես ընդունված է ասել) Իսրայելի ընկերներն են: Արևմուտքի քաղաքական դասն ամբողջությամբ լուծել է Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, դա համարելով լիովին կառավարելի: Իրանն իսկապես բարդ տնտեսական ու սոցիալական իրավիճակում է հայտնվել պատժամիջոցների հետեւանքով, բայց միեւնույն ժամանակ կասկած չկա, որ Արևմուտքը և Ռուսաստանը նույնպես հայտնվել են փակուղու մեջ, ընդ որում այդ փակուղին ակնհայտորեն կրում է աշխարհաքաղաքական բնույթ: Պարզվում է, որ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման համար ամենաշատ շահագրգիռ են ԱՄՆ-ում: ԱՄՆ և Իրանի միջև հարաբերությունների նույնիսկ փոքր բարելավումը թույլ կտա ամերիկացիներին մեծ հաշվով անտեսել Թուրքիայի և Պակիստանի դերը, այսինքն՝ Ասիայի ամենատհաճ սպառնալիքները: Ոչ պակաս չափող ամերիկացիները կարող էին «խնայել» նաեւ Ռուսաստանի ծառայությունները, քանի որ Իրանն ընդունակ է լուծել շատ հարցեր Արեւմուտքի հետ համագործակցության ռեժիմում: Չափից շատ երկրներ են շահարկումներ թույլ տվել Իրանի միջազգային իրավիճակի կապակցությամբ: Իրանի ներկայիս վիճակից օգուտ են քաղել ով ասես եւ ինչպես ասես: Այդ պատճառով Իրանի համար եկել է տարածաշրջաններում ներկայիս իրավիճակից «պտուղը քաղելու» ժամանակը: Ստամբուլում և Բաղդադում տեղի ունեցած 5+1 սխեմայով բանակցությունները թույլ տվեցին բացահայտել Իրանի և Արևմտուտքի հարաբերությունների կարգավորման հնարավորությունները փոխզիջումների հիման վրա: Ամերիկացիները և եվրոպացիները գիտակցում են, որ Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավային Ասիայի ոչ մի երկիր շահագրգռված չէ Իրանի միջուկային ծրագրի առիթով առճակատման նվազեցման համար, որը չի կարող հանգեցնել այն համոզմունքին, որ Արևմուտքը այդ տարածաշրջաններում չունի իրական գործընկերներ: Գործընկերներ դառնում են կամ խնդիրներ առաջացնելու, կամ խնդիրներ լուծելու համար: Իրանի թեման գործնականում սպառել է իրեն Արեւմուտքի կողմից կոնֆրոնտացիոն նախաձեռնությունների տեսակետից, Իրանի վիճակից օգտվում են Թուրքիան և Ադրբեջանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի արաբական երկները, ինչպես նաև Եգիպտոսն ու Հորդանանը: ԱՄՆ և Եվրոպայի տարածաշրջանային քաղաքականության հեռանկարները կարող են շատ ավելի լավ լինել, եթե բարելավվեն հարաբերությունները Իրանի հետ, և դա սկսել են հասկանալ քաղաքական գործիչներն ու փորձագետները: Մերձավոր Արևելքում չկա Իրանի նման մեկ այլ պետություն, որն այդքան մոտ է կանգնած Արևմուտքի արժեքներին և քրիստոնեական աշխարհին: Իգոր Մուրադյան Saturday, May 26, 2012
Իրանական առասպելի ավարտը
Իրանի հարցի մասնակի լուծումը խոշոր փաստարկ կարող էր դառնալ Բարաք Օբամայի համար նախագահական ընտրությունների շեմին: Իրանական միջուկային ծրագիրը մանրամասն ուսումնասիրված է առաջատար պետությունների հատուկ ծառայությունների կողմից, և հիմա կասկածներ չկան, որ Իրանը դադարեցրել է այս հարցի արագացված լուծման ծրագրերը, մնալով «շեմային» պետություն: Անիմաստ կլիներ մտածել, որ Իրանը չի կարող ստեղծել միջուկային զենք, ավելին, պետք է ընդունել այն որպես մի պետություն, որը մարտահրավեր է նետում հակառակորդներին, որոնք բացառապես գտնվում են Առաջավոր Ասիայի սահմաններում: Ներկայում ԱՄՆ-ում և Եվրոպայում կա միայն մարդկանց մի խումբ, որոնք պնդում են, որ միայն ռազմական ճանապարհով կարելի է կանխել Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելը, դրանք (ինչպես ընդունված է ասել) Իսրայելի ընկերներն են: Արևմուտքի քաղաքական դասն ամբողջությամբ լուծել է Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, դա համարելով լիովին կառավարելի: Իրանն իսկապես բարդ տնտեսական ու սոցիալական իրավիճակում է հայտնվել պատժամիջոցների հետեւանքով, բայց միեւնույն ժամանակ կասկած չկա, որ Արևմուտքը և Ռուսաստանը նույնպես հայտնվել են փակուղու մեջ, ընդ որում այդ փակուղին ակնհայտորեն կրում է աշխարհաքաղաքական բնույթ: Պարզվում է, որ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման համար ամենաշատ շահագրգիռ են ԱՄՆ-ում: ԱՄՆ և Իրանի միջև հարաբերությունների նույնիսկ փոքր բարելավումը թույլ կտա ամերիկացիներին մեծ հաշվով անտեսել Թուրքիայի և Պակիստանի դերը, այսինքն՝ Ասիայի ամենատհաճ սպառնալիքները: Ոչ պակաս չափող ամերիկացիները կարող էին «խնայել» նաեւ Ռուսաստանի ծառայությունները, քանի որ Իրանն ընդունակ է լուծել շատ հարցեր Արեւմուտքի հետ համագործակցության ռեժիմում: Չափից շատ երկրներ են շահարկումներ թույլ տվել Իրանի միջազգային իրավիճակի կապակցությամբ: Իրանի ներկայիս վիճակից օգուտ են քաղել ով ասես եւ ինչպես ասես: Այդ պատճառով Իրանի համար եկել է տարածաշրջաններում ներկայիս իրավիճակից «պտուղը քաղելու» ժամանակը: Ստամբուլում և Բաղդադում տեղի ունեցած 5+1 սխեմայով բանակցությունները թույլ տվեցին բացահայտել Իրանի և Արևմտուտքի հարաբերությունների կարգավորման հնարավորությունները փոխզիջումների հիման վրա: Ամերիկացիները և եվրոպացիները գիտակցում են, որ Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավային Ասիայի ոչ մի երկիր շահագրգռված չէ Իրանի միջուկային ծրագրի առիթով առճակատման նվազեցման համար, որը չի կարող հանգեցնել այն համոզմունքին, որ Արևմուտքը այդ տարածաշրջաններում չունի իրական գործընկերներ: Գործընկերներ դառնում են կամ խնդիրներ առաջացնելու, կամ խնդիրներ լուծելու համար: Իրանի թեման գործնականում սպառել է իրեն Արեւմուտքի կողմից կոնֆրոնտացիոն նախաձեռնությունների տեսակետից, Իրանի վիճակից օգտվում են Թուրքիան և Ադրբեջանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի արաբական երկները, ինչպես նաև Եգիպտոսն ու Հորդանանը: ԱՄՆ և Եվրոպայի տարածաշրջանային քաղաքականության հեռանկարները կարող են շատ ավելի լավ լինել, եթե բարելավվեն հարաբերությունները Իրանի հետ, և դա սկսել են հասկանալ քաղաքական գործիչներն ու փորձագետները: Մերձավոր Արևելքում չկա Իրանի նման մեկ այլ պետություն, որն այդքան մոտ է կանգնած Արևմուտքի արժեքներին և քրիստոնեական աշխարհին: Իգոր Մուրադյան
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment