խորհրդարանի ղեկավարությանն է ներկայացրել հարցապնդում` ընդդեմ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի: Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, հարցապնդման մեջ Դավութօղլուն մեղադրվում է հարևան պետությունների հետ կոնֆլիկտներ առաջացնելու և այլ պետություններից կախյալ քաղաքականություն վարելու մեջ: Հարցապնդման մեջ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ստորագրված ու չվավերացված Արձանագրություններին: «Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունները անհաջողության մատնվեցին, և երկու երկրների հարաբերություններն ավելի փակուղի մտան: 2015թ-ին ընդառաջ հայերն իրենց նպատակներին հասնելու համար ավելի նպաստավոր պայմաններում հայտնվեցին, իսկ փոխարենը դա բացասաբար անդրադարձավ Ադրբեջանի հետ մեր ունեցած հարաբերությունների վրա»,-ասված է փաստաթղթում: «Թուրքիայի` հարևան պետություններին սպառնալու, հարևանների հետ նոր խնդիրներ առաջացնելով մինչև պատերազմի հասցնելու, անկախ քաղաքականություն չվարելու, անհաջողությունները որպես հաջողություն ներկայացնելով ազգային անվտանգությունը վտանգելու, Սահմանադրական պարտականությունները չիրականացնելու համար պահանջում ենք հարցապնդում սկսել»,-ասված է ԺՀԿ-ի դիմումի մեջ:
Saturday, May 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment