Մեդիամաքս: 27-5-2012- ԱՄՆ դեսպանությունն այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ Պետդեպարտամենտի 2011 թ. Մարդու իրավունքների զեկույցի ԼՂ-ի վերաբերող հատվածը «որեւէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը»: Պետդեպարտամենտի 2011 թ. Մարդու իրավունքների զեկույցի այդ հատվածում, մասնավորապես, ասված է. «Ազգությամբ հայ անջատողականները Հայաստանի օգնությամբ շարունակել են վերահսկել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի մեծ մասը եւ հարակից ադրբեջանական յոթ տարածքները»: Այս ձեւակերպումները մտահոգություններ էին առաջացրել` կապված ԼՂ հարցը տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա կարգավորելու ԱՄՆ նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Քլինթոնի հանձնառության վերաբերյալ: «Լեռնային Ղարաբաղի մասին 2011 թ-ի Մարդու իրավունքների զեկույցում ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման մեր ուղենիշներից: Այն որեւէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը: Մենք շարունակում ենք պաշտպանել ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ազգերի ինքնորոշման Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր», - Մեդիամաքս-ին ասել են ԱՄՆ դեսպանությունում:
Monday, May 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment