News.am. 27-5-2012- ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից մայիսի 24-ին հրապարակված զեկույցի կոնտեքստում մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում կդառնա Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի ընթացքում քննարկվելիք թեմաներից մեկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Ինչպես եւ նախորդ տարիներին, զեկույցում ասվում է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված բացթողումների եւ խնդիրների մասին: Այս տարի Հայաստանն արդեն անցել է թեստը ընտրություններով: Դա բաց թողնված հնարավորություն էր, ընտրություւները կարող էին եւ պետք է անցնեին շատ ավելի լավ»,- ընդգծեց Կիրակոսյանը: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը գտնում է, որ այցի ընթացքում Քլինթոնը անպայման մատնացույց կանի բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը: «Այցի ժամկետները հետաքրքիր են նրանով, որ մենք արդեն կունենանք նոր խորհրդարան եւ պարզ կլինի, թե ինչպիսին կլինի նոր կոալիցիան»,-ավելացրեց նա: Կիրակոսյանի խոսքերով, մարդու իրավունքների թեման, անտարակույս, կքննարկվի նաեւ Բաքվում, հատկապես այն ֆոնի վրա, թե ինչպես Ադրբեջանը խայտառակվեց`Եվրատեսիլի նախաշեմին ցուցարարներն ձերբակալելով: «Ինձ թվում է, այցը Ադրբեջան պայմանավորված է առաջիկա ընտրություններով, ինչպես նաեւ այն փաստով, որ հենց այդ երկիրն է ներկայացնում իրենից տարածաշրջանում կայունության եւ անվտանգության միակ խոչընդոտը: Այցը Բաքու յուրովի հաղորդագրություն է այն մասին, որ չի կարելի սպառնալ պատերազմով եւ անհրաժեշտ է կատարելագործվել»,- ասաց նա: Հիշեցնենք, Հայաստանում մարդու իրավունքների պահպանման մասին ամենամյա զեկույցում Պետդեպարտամենտը մատնացույց է արել մարդու իրավունքների հետ կապված խնդիրները. քաղաքացիների` իրենց կառավարության փոփոխության իրավունքի սահմանափակում, խոսքի եւ մամուլի ազատություն, ինչպես նաեւ դատական իշխանության անկախություն: Monday, May 28, 2012
Հիլարի Քլինթոնի այցի օրակարգում կլինի մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում . Փորձագետ
News.am. 27-5-2012- ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից մայիսի 24-ին հրապարակված զեկույցի կոնտեքստում մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում կդառնա Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի ընթացքում քննարկվելիք թեմաներից մեկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Ինչպես եւ նախորդ տարիներին, զեկույցում ասվում է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված բացթողումների եւ խնդիրների մասին: Այս տարի Հայաստանն արդեն անցել է թեստը ընտրություններով: Դա բաց թողնված հնարավորություն էր, ընտրություւները կարող էին եւ պետք է անցնեին շատ ավելի լավ»,- ընդգծեց Կիրակոսյանը: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը գտնում է, որ այցի ընթացքում Քլինթոնը անպայման մատնացույց կանի բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը: «Այցի ժամկետները հետաքրքիր են նրանով, որ մենք արդեն կունենանք նոր խորհրդարան եւ պարզ կլինի, թե ինչպիսին կլինի նոր կոալիցիան»,-ավելացրեց նա: Կիրակոսյանի խոսքերով, մարդու իրավունքների թեման, անտարակույս, կքննարկվի նաեւ Բաքվում, հատկապես այն ֆոնի վրա, թե ինչպես Ադրբեջանը խայտառակվեց`Եվրատեսիլի նախաշեմին ցուցարարներն ձերբակալելով: «Ինձ թվում է, այցը Ադրբեջան պայմանավորված է առաջիկա ընտրություններով, ինչպես նաեւ այն փաստով, որ հենց այդ երկիրն է ներկայացնում իրենից տարածաշրջանում կայունության եւ անվտանգության միակ խոչընդոտը: Այցը Բաքու յուրովի հաղորդագրություն է այն մասին, որ չի կարելի սպառնալ պատերազմով եւ անհրաժեշտ է կատարելագործվել»,- ասաց նա: Հիշեցնենք, Հայաստանում մարդու իրավունքների պահպանման մասին ամենամյա զեկույցում Պետդեպարտամենտը մատնացույց է արել մարդու իրավունքների հետ կապված խնդիրները. քաղաքացիների` իրենց կառավարության փոփոխության իրավունքի սահմանափակում, խոսքի եւ մամուլի ազատություն, ինչպես նաեւ դատական իշխանության անկախություն:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment